• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Դու չես կարող խաղալ ֆուտբոլ 3 ոտքով». Վալվերդեն՝ Բելինգեմին (լուսանկար)

Հոդվածներ

«Դու չես կարող խաղալ ֆուտբոլ 3 ոտքով». Վալվերդեն՝ Բելինգեմին (լուսանկար)
13.02.2024
958 0

Լա լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» տանը 4-0 հաշվով ջախջախեց «Ժիրոնային»՝ ամրապնդվելով առաջին տեղում:

Դուբլ ձևակերպեց Ջուդ Բելինգեմը, որը սոցցանցերում կիսվելով հետևյալ լուսանկարով՝ գրել էր. «դեռ ոչինչ որոշված չէ, շարունակում ենք աշխատել»:



Նկարի մեկնաբանություններում անսպասելիորեն հայտնվել է Ֆեդե Վալվերդեն ու հումորային գրառում կատարել.

«Դու չես կարող խաղալ ֆուտբոլ 3 ոտքով»:

Հիշեցնենք, որ անգլիացին «Ռեալի» գույները պաշտպանում է ընթացիկ մրցաշրջանից, անցկացրել է 29 խաղ՝ խփելով 20 գոլ ու կատարելով 8 Գոլային փոխանցում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված