• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վինիսիուս Ժունիոր. «Եթե մենք պարտվենք առաջիկա խաղում՝ Սուպերգավաթում հաղթանակը ոչինչ չի արժենա»

Հոդվածներ

Վինիսիուս Ժունիոր. «Եթե մենք պարտվենք առաջիկա խաղում՝ Սուպերգավաթում հաղթանակը ոչինչ չի արժենա»
15.01.2024
5859 0

Սուպերգավաթի եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստի հետխաղային մամուլի ասուլիսը

«Ես շատ գոհ եմ տիտղոսի կապակացությամբ, իմ գոլերի և ընդհանուր խաղի համար: Մշտապես երախտագիտություն եմ հայտնել ֆիզիոթերապևտներին ու բժիշկներին, ինչպես նաև ակումբակիցներին ու մարզչին՝ վստահության համար: Ես շատ ուրախ եմ այս խաղի համար»:

«Խաղից հետո տեղի ունեցա՞ծը, ինչ տեղի է ունեցել խաղադաշտում, մնացել է այնտեղ: Ես ամեն օր սովորում եմ, փորձում եմ ավելի լավը դառնալ, սակայն երբեմն թիմին օգնելու չափից դուրս մեծ ցանկությունից դրդված ես լավագույնս չեմ դրսևորում ինձ մրցակիցների դիմաց: Ցանկանում եմ աշխատել այդ ուղղությամբ:

Որոշ չափով տխուր եմ, քանի որ հիմա քննարկելու են իմ վարքը: Ես սուրբ չեմ, սակայն երբեմն ֆուտբոլի հետ կապ չունեցող ինչ-որ բան եմ խոսում կամ անում: Բայց ես այստեղ եմ որպեսզի կատարելագործվեմ և օրինակ դառնամ երեխաների համար»:

«Ռոնալդուի ոճով գոլի տոնու՞մը, քանի որ Կրիշտիանուն իմ կուռքն է: Ես շատ ուրախ էի ու ոգևորված նրա խաղից: «Բարսելոնայի» դեմ միշտ դժվար է հանդես գալը, իսկ այստեղ հաշիվը 4-1 է: Ամեն ինչ գրեթե իդեալական է»:

«Առաջիկա ամռանը նորեկնե՞ր, այդ թեմայով խոսեք նախագահի հետ: Ես ուրախ եմ ներկայիս թիմակիցներով: Հիմա այն ֆուտբոլիստները, որոնք քիչ էին խաղում, սկսել են ավելի շատ խաղալ ու վստահություն հավաքել: Հիմա մենք տոնում ենք, սակայն Մադրիդ վերադառնալուց հետո կպատրաստվենք գավաթային խաղին: Եթե մենք պարտվենք առաջիկա խաղում, այսօրվա հաղթանակը ոչինչ չի արժենա»:


Ամենակարդացված