• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Միլանում» ցանկանում են շարունակել համագործակցությունը «Ռեալի» հետ

Հոդվածներ

«Միլանում» ցանկանում են շարունակել համագործակցությունը «Ռեալի» հետ
05.08.2021
2421 0

Վերջին տարիներին «Ռեալի» և «Միլանի» հարաբերությունները բավական լավ մակարդակի վրա են գտնվում։  Կողմերը արդեն մի քանի գործարք են իրականացրել՝ այդ թվում Բրահիմ Դիասի վարձակալությունները և Տեո Էրնանդեսի տրանսֆերը։ Իտալական ակումբում, սակայն, ցանկանում են ավելին և Calciomercato-ի փոխանցմամբ, իրենց կազմում են ցանկանում տեսնել Դանի Սեբալյոսին և Ալվարո Օդրիոսոլային։ 

Սեբալյոսի համար շատ բարդ է լինելու «Ռեալի» հիմնական կազմում տես գտնելը, և այլ ակումբ տեղափոխվելը կլինի լավագույն տարբերակը նրա համար։ Անձամբ ֆուտբոլիստը նշել էր, որ այլևս չի ցանկանում վարձակալության հիմունքներով հանդես գալ այլ ակումբի կազմում և եթե «Ռեալը» չունի իր կարիքը, ապա թող վաճառի իր տրանսֆերային իրավունքները։ 

Օդրիսոլայի իրավիճակը մի փոքր այլ է։ Իսպանացին պահեստային տարբերակ է «Միլանի» համար, քանի որ նրանք առաջնահերթ դիտարկում են Դիոգո Դալոտի վարձակալությունը։  Կարլո Անչելոտին հույսեր չի կապում Օդրիոսոլայի հետ, սակայն եթե վերջինս մնա «Ռեալում», ապա կլինի միայն երրորդ տարբերակը աջ պաշտպանի դիրքում։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված