• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բրահիմ Դիասն ու Կարվախալը մեկնաբանել են «Ատլետիկոյի» դեմ հաղթական խաղը

Հոդվածներ

Բրահիմ Դիասն ու Կարվախալը մեկնաբանել են «Ատլետիկոյի» դեմ հաղթական խաղը
11.01.2024
1515 0

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 5-3 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին» և նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Բրահիմ Դիաս. «Ես շատ ուրախ եմ դերբիում հաղթանակի համար: Մենք բոլորին ցույց տվեցինք, թե ինչ է իրենից ներկայացնում «Ռեալ Մադրիդը»: Նման պահեր կարելի է ապրել միայն այս թիմում:

Իմ գո՞լը, ես ամենաարագը չեմ, բայց նաև դանդաղ չեմ: Ես տեսա, որ Օբլակը հեռու է դարպասից, իսկ նա հազիվ թե սովոր է վազելուն, այդ պատճառով էլ նետևեցի նրա ուղղությամբ և շրջանցեցի: Ես լավ հարված կատարեցի ու նշեցի այն այնպես, ինչպես անում են մեր ակումբում՝ կրքով և ուրախությամբ»:

Կարվախալ. «Այսօր իմ ծննդյան տարեդարձն է և դա նշելու ավելի լավ տարբերակ չկար, քան թիմի հաղթանակն է: Հորիզոնում ևս մեկ տիտղոս է, որը մենք կփորձենք նվաճել:

Անկեղծ ասած, մկանային լարվածություն կա, բայց ես մարզչին խնդրեցի չփոխարինել ինձ, քանի որ ցանկանում էի օգնել թիմին: Լրացուցիչ ժամանակում ես մտածում էի, որ ցանկանում եմ ասիստ կատարել իմ փեսային և արդյունքում այդպես էլ եղավ:

Շատ ուրախ եմ Խոսելուի համար, նա շատ է օգնում մեր թիմին, և արդեն ավելի քան 10 գոլ է խփել: Շնորհավորում եմ նաև բոլոր թիմակիցներիս, որոնք մեծ ներդրում ունեցան մեր հաղթանակի գործում:

Երբ այդքան երկար խաղում ես այս ակումբում, միշտ չէ, որ կարողանում ես պահպանել անհրաժեշտ խաղամակարդակը: Ես վերելքներ և վայրէջքներ եմ ունեցել, բայց կարևոր է հաղթահարել դժվարությունները: Երախտապարտ եմ բոլոր նրանցից, ովքեր ինձ աջակցել են ցանկացած պարագայում»:


Ամենակարդացված