• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Վաղը մենք ավելի լավ կխաղանք «Ատլետիկոյի» դեմ, քան սեպտեմբերին»

Հոդվածներ

Անչելոտի. «Վաղը մենք ավելի լավ կխաղանք «Ատլետիկոյի» դեմ, քան սեպտեմբերին»
09.01.2024
1828 0

Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ (10.01.2024, 23:00):

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը

«Վաղվա խաղը շատ կարևոր է և մենք ցանկանում ենք հաղթել սուպերգավաթը: Ֆուտբոլիստները պատրաստ են և ես կարծում եմ, որ մենք կկարողանանք լավ հանդիպում անցկացնել: «Ատլետիկոն» մեզ ցավեցրեց սեպտեմբերին և մենք պետք է հիշենք այդ խաղի մասին: Վաղը մենք ավելի լավ կխաղանք: Այդ հանդիպումից հետո մենք շատ բաներ ենք շտկել:

Արիսաբալագա, թե Լունի՞ն, նրանցից մեկը վաղը խաղադաշտ դուրս կգա, իսկ թե հատկապես ով՝ չեմ ասի:

Օրացույցն այնպիսին է, ինչպիսին կա: Գավաթում մենք կրկին կհանդիպենք «Ատլետիկոյի» հետ և ես այդ փաստից հիացած չեմ, քանի որ նրանք շատ վտանգավոր մրցակից են: 

Ես Սաուդյան Արաբիայից որևէ առաջարկ չեմ ստացել, նրանք կարծես մոռացել են իմ մասին (ծիծաղում է,-խմբ.)»:


Ամենակարդացված