Հոդվածներ

«Բետիսը» հետաքրքրված է Զիդանի կրտսեր որդու ծառայություններով
07.01.2024
854 0

«Բետիսը» հետաքրքրված է Զիդանի 18-ամյա որդու՝ Էլիասի ծառայություններով։ Այժմ ֆուտբոլիստը հանդես է գալիս Ալվարո Արբելոայի գլխավորած «Խուվենիալ Ա»-ի կազմում։ 

Էլիասը աչքի է ընկնում իր 195 սմ հասակով և կարող է հանդես գալ թե՛ պաշտպանության կենտրոնում, և թե՛ որպես լատերալ։ 

«Բետիսում» Զիդանի որդուն շատ լավ ճանաչում է գլխավոր սկաուտ Օսկար Կարասոն, ով մինչ 2019 թվականը աշխատել է «Ռեալում»։ Relevo-ի փոխանցմամբ, պաշտպանի տրանսֆերը հնարավոր է մոտ ապագայում իրականություն դառնա։   

Էլիասի ավագ եղբայրները ևս իրենց կարիերան սկսել են «Ռեալում»։ Այժմ Էնցոն առանց ակումբի է, Լուկան հանդես է գալիս «Էյբարի» կազմում, իսկ Տեոն արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացնում Ռաուլի գլխավորած «Կաստիլիայի» կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված