Հոդվածներ

«Ռեալը» պատրաստ է ամեն ինչի, որպեսզի թիմում պահի Թոնի Կրոսին
24.12.2023
1834 0

«Ռեալը» շատ է ցանկանում նոր պայմանագիր կնքել Թոնի Կրոսի հետ, սակայն ֆուտբոլիստը չի շտապում իր ապագայի հարցում։ 

Գերմանացի ֆուտբոլիստը, ով շաբաթներ անց կդառնա 34 տարեկան, շարունակում է մնալ աշխարհի լավագույն կենտրոնական կիսապաշտպաններից մեկը։ Մրցարջանի մեկնարկում Կրոսը պարբերաբար էր հայտնվում պահեստայինների նստարանին, քանի որ ակումբում ցանկանում էին հնարավորություն տալ երիտասարդ ֆուտբոլիստներին, սակայն բազում վնասվածքների ֆոնին Կրոսը կրկին եկավ առաջին պլան։ Չնայած այդ ամենին, Թոնին այս մրցաշրջանում «Ռեալի» լավագույն ասիստենթն է։ 

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայիններն» արդեն սկսել են բանակցությունները Կրոսի հետ։ Նրան խնդրում են ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում, սակայն գերմանացին դեռևս պատրաստ չէ որոշում կայացնել։ Կրոսը բազմիցս նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել բարձր մակարդակով, այլ ոչ թե որպես պահետսային ֆուտբոլիստ։  Այն պահին, երբ նա կզգա, որ իր մոտ խաղամակարդակի անկում է նկատվում, կավարտի կարիերան։ Հենց դա է պատճառը, որ նա դեռ չի շտապում որոշում կայացնել։ 

Կիսապաշտպանը ամենայն հավանականությամբ իր պատասխանը կտա գարնանը, բայց նա հաշվի է առնելու այն, որ մրցաշրջանի մեկնարկում գոհ չէր իրեն տրամադրված խաղաժամանակից։ Դա հենց այն է, ինչից նա խուսափում է։ Այնպես, որ կա հավանականություն, որ սա վերջին ամիսներին են՝ վայելելու Թոնի Կրոսի աներևակայելի խաղը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված