Հոդվածներ

Bild. Ռաֆա Վարանը կարող է վերադառնալ «Ռեալ»
21.12.2023
2584 0

Ռաֆայել Վարանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։

Bild-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբը Դավիդ Ալաբայի վնասվածքից հետո որպես նոր պաշտպանի տարբերակ դիտարկում է նաև ֆրանսիացու վերադարձը։

Վարանը 2011-21 թվականների ընթացքում է հանդես եկել «Ռեալի» կազմում։ 2021-ին 34+8 մլն եվրոյի դիմաց վերջինս տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ 

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Վարանը «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 9 հանդիպման։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչ այս մրցաշրջանի ավարտը։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված