• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Չգիտեմ՝ ինչ հերթականությամբ են մեր թիմում իրացնում 11-մետրանոցները»

Հոդվածներ

Անչելոտի. «Չգիտեմ՝ ինչ հերթականությամբ են մեր թիմում իրացնում 11-մետրանոցները»
16.12.2023
1243 0

Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Վիլյառեալին» (18.12.2023 00:00):

Կայացել է «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Մենք մոտ ենք սուրբծննդյան արձակուրդներին, բայց դեռ 2 հանդիպում պետք է անցկացնենք հիանալի թիմերի դեմ: Մենք լավ դինամիկա ենք պահպանում և արդյունքները հավաստում են դա: Ես մոտիվացված թիմ եմ տեսնում, որը ցանկանում է լավ ավարտել 2023 թվականը»: 

«Ես արդեն որոշել եմ՝ ով վաղը կպաշտպանի մեր դարպասը, սակայն դեռ չեմ խոսել Լունինի և Արիսաբալագայի հետ: Չեմ ցանկանում, որ նրանք դրա մասին իմանան մամուլից: Սկզբում ես կխոսեմ նրանց հետ, երկուսն էլ ինձ ստիպել են կասկածել որոշմանս մեջ, քանի որ երկուսն էլ լավն են»:

«Պայմանագրի երկարաձգումը որպես ակումբից նվե՞ր, ես արդեն ստացել եմ իմ նվերը. «Ռեալի» գլխավոր մարզիչն եմ: Հիմա ես միայն մտածում եմ 2023 թվականը լավ ավարտելու մասին, ուրիշ ոչնչի մասին չեմ մտածում»:

«Չնայած խնդիրներին՝ մենք լավ ենք անցկացնում մրցաշրջանը: Ես ինձ վստահ և հանգիստ եմ զգում: Մարզիչը միշտ պետք է հետևի՝ ինչ է լինելու հետագայում, կենտրոնացած լինի ապագայի ուղղությամբ: Առջևում երկար ճանապարհ կա»:

«Էնդրիկը շատ լավ աճ է գրանցում և դա ամենակարևորն է: Ես նրան խորհուրդ կտայի հաճույք ստանալ այդ պահից: Նա մեր ակումբային բազա ժամանեց և մենք զրուցեցինք նրա հետ, բայց մենք չենք կարող մինչև հուլիս հույսեր կապել նրա հետ»:

«Ես չգիտեմ՝ ինչ հերթականությամբ են մեր թիմում իրացնում 11-մետրանոցները, քանի որ մենք որոշ խնդիրներ ունենք հիերարխիայի հետ կապված, բայց ես չեմ կարծում, թե դա մեծ խնդիր է: Յուրաքանչյուր ոք կարող է վրիպել: Խոսելուն և Մոդրիչը հիանալի են իրացնում 11-մետրանոցները, սակայն նրանք միշտ չէ, որ խաղադաշտում են գտնվում»:

«Սուպերլիգայի ապագա՞ն, մենք պետք է սպասենք մինչև ամսի 21-ը և իմանանք դատարանի որոշման մասին: Սա այն թիվն է, որը կարող է փոխել պատմությունը և ֆուտբոլի ապագան»:

«Եթե Կրոսը որոշի վերադառնալ Գերմանիայի հավաքական, ապա Գերմանիայի բախտը շատ կբերի, քանի որ նրանց կազմում կրկին հանդես կգա աշխարհի մեծագույն կիսապաշտպաններից մեկը»:


Ամենակարդացված