Հոդվածներ

«Ռեալը» լուրջ կորուստ ունի «Գրանադայի» դեմ խաղից առաջ
22.12.2020
2120 0

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բաց կթողնի Լա լիգայի 15-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, խորվաթ ֆուտբոլիստը ձախ ոտքի մկանային խնդիրներ ունի և չի մասնակցել երեկվա մարզմանը:

Այսօր, 35-ամյա խաղացողը բուժզննում կանցնի, որի արդյունքում պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:

Հավելենք, որ «Ռեալ» - «Գրանադա» հանդիպումը մեկնարկելու է դեկտեմբերի 23-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված