Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն
03.08.2022
6528 0

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն, նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են Վիլյամ Վեկիի մահվան կապակցությամբ, որը 2013-ից 2015 թվականներին եղել է «Ռեալ Մադրիդի» դարպասապահների մարզիչը։

«Ռեալ Մադրիդը» ցավակցում է մտերիմներին, ընտանիքի անդամներին, թիմակիցներին ու հարազատներին։

«Ռեալ Մադրիդի» մարզչական շտաբում ընդգրկված լինելու երկու տարիների ընթացքում Վիլյամ Վեկին հաղթել է 1 Եվրոպական գավաթ, 1 ԱԱԱ, 1 Եվրոպայի սուպերգավաթ և 1 Արքայական գավաթ։

Վիլյամ Վեկին մահացել է 73 տարեկան հասակում։ Թող նա հանգչի խաղաղությամբ։


Ամենակարդացված