Հոդվածներ

Հայտնի է, թե ով է սպասարկելու «Բրագա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը
22.10.2023
1284 0

Երեքշաբթի օրը «Մունիցիպալ» մարզադաշտում «Բրագան» ՉԼ-ի խմբային փուլի հերթական տուրի շրջանակում հյուրընկալելու է Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպումը սպասարկելու է  Մայքլ Օլիվերի գլխավորած մրցավարական անձնակազմը։ Դա լինելու է անգլիացի մրցավարի համար «Ռեալի» մասնակցությամբ երրորդ հանդիպումը։ Վերջին անգամ «Սերուցքայինների» մասնակցությամբ խաղ Օլիվերրը սպասարկել է 2022 թվականի օգոստոսի 10-ին։ Դա եղել է Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը, որտեղ «Արքայական» ակումբն իր հերթական տիտղոսն է նվաճել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված