Հոդվածներ

«Ռեալի» հանդերձարանում երկու վարկած է շրջանառվում
14.10.2023
3330 0

Marca. Մադրիդի «Ռեալի» հանդերձարանում երկու կարծիք կա, թե որն է Ռոդրիգոյի անարդյունավետ խաղերի պատճառը:

1. Նա չափից դուրս շատ է կենտրոնացել ներկայիս վիճակագրության վրա: Ռոդրիգոյի առավելություններից մեկը մրցակցելու ձգտումն է, քանի որ նման հանգամանքներում է նա միշտ ցուցադրել իր լավագույն կողմերը: Բայց գոլային «երաշտը» ազդում է նրա հոգեկան վիճակի վրա և նա չի կարողանում կենտրոնանալ ու պարզապես կատարել իր գործը:

2. Ծանր գրաֆիկը. Հնարավոր է՝ Ռոդրիգոյի վրա ազդել է շատ հանդիպումների առկայությունը, ինչպես նաև դեպի հավաքական երկարատև թռիչքները: 

Այնուամենայնիվ, չնայած խնդիրներին, մարզչական շտաբը և թիմակիցները լիովին աջակցում են Ռոդրիգոյին և Անչելոտին դա բազմիցս նշել է հրապարակային: «Ռեալում» վստահ են, որ 22-ամյա հարձակվողը կարող է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 11 հանդիպման (804 րոպե, 6-րդ լավագույն արդյունքը թիմում), դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված