• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Sun. «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Պոգբային փոխարինել «Ռեալի» կիսապաշտպանով

Հոդվածներ

The Sun. «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է Պոգբային փոխարինել «Ռեալի» կիսապաշտպանով
17.02.2021
3054 0

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «կարմիր սատանաները» երիտասարդ ուրուգվայցուն դիտարկում են որպես Պոլ Պոգբային հնարավոր փոխարինող: Սպասվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպան Մանչեսթերը կլքի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

 Transfermarkt.com-ը Վալվերդեի տրանսֆերը գնահատում է  70 մլն եվրո:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 15 խաղ՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 

     


Ամենակարդացված