Հոդվածներ

Հերթական Կարվախալը «Ռեալում»
16.09.2023
2499 0

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել «Կաստիլիայի» ֆուտբոլիստ Անխել Կարվախալի հետ՝ վերջինիս նոր պայմանագրի հարցում։ Ֆուտբոլիստին անվանում են «Հաջորդ Կարվախալ»։ 

19-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։ 

Նախորդ ամռանը Կարվախալը մոտ էր «Ռեալից» հեռանալուն, քանի որ «Ռայո Վալեկանոյի» կազմում վարձավճարային հիմունքներով հանդես գալու ընթացքում դարձել էր 24 գոլի հեղինակ, սակայն «Սերուցքայինները» բաց չթողեցին տաղանդավոր ֆուտբոլիստին։ 

A-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբի մարզիչները նրա մեջ տեսնում են հարձակվողի ինստիկտ և գոլահարի հոտառություն։ Միգուցե այժմ հենց նման հարձակվողի կարիք ունի «Ռեալը»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված