Հոդվածներ

Բելինգեմ. «7 տարեկանում երազում էի նման երեկոների մասին»
09.05.2024
851 0

«Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Ջուդ Բելինգեմը կիսվել է իր տպավորություններով։

«Խաղի մեկնարկից առաջ այնքան էլ չէի լարվում։ Հանդերձարանում մի պահ զգացի լարվածություն, սակայն մտածեցի, որ գտնվում եմ լավագույն տեղում լավագույն մարդկանց հետ։ Էլ որտե՞ղ էի ես ուզում լինել։

Յոթ տարեկան հասակում, երբ դեռ Բիրմինգեմում էի, երազում էի նման երեկոների մասին։ Այո՛, ես ուղղակի շատ երջանիկ եմ, որ այս պահին այստեղ եմ և կարող եմ վայելել երեկոն». TNT Sports-ի եթերի ժամանակ նշել է անգլիացի կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված