Հոդվածներ

«Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչը՝ մամուլում տարածված լուրերի մասին
28.08.2023
1733 0

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն մեկնաբանել է մամուլում տարածված լուրերը Կարիմ Բենզեմայի հետ կոնֆլիկտ ունենալու վերաբերյալ:

«Մամուլում կարդացել եմ այդ մասին: Նրանք, ովքեր ճանաչում են ինձ, գիտեն, որ դա ճիշտ չէ: Ուրախ եմ, որ Բենզեման այստեղ է: Նա երջանիկ է խաղադաշտում ու հաճույքով է հանդես գալիս մեր թիմում: Հասկանում եմ՝ ինչ է կատարվում, սակայն մենք շատ-շատ ուժեղ թիմ ունենք»,- պորտուգալացու խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը խփել է 1 գոլ ու կատարել 2 ասիստ:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված