Հոդվածներ

«Ռեալը» ծրագրում է 2 պաշտպան գնել 2024-ին
28.08.2023
2484 0

«Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Բավարիայի» և «Չելսիի» պաշտպաններ Ալֆոնսո Դևիսի ու Ռիս Ջեյմսի ծառայություններով, հայտնում է Relevo-ն:

«Արքայական ակումբը» ծրագրում է ֆուտբոլիստներին ձեռք բերել 2024-ին:

Կանադացու պայմանագիրը մյունխենյան գրանդի հետ ավարտում է 2025-ին, այդ պատճառով մադրիդցները նրան կարող են գնել համեմատաբար ցածր գնով:

Անգլիացու տեղափոխության հարցում դժվարություններ կլինեն, քանի որ նրա համաձայնագիրն ավարտվում է 2028-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված