Հոդվածներ

Daily Mail. «Արսենալը» նույնպես միացել է Ասենսիոյի համար պայքարին
06.08.2021
1846 0

Տրանսֆերային ամառը մտնում է վճռորոշ փուլ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մարկո Ասենսիոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում: Իսպանացու տրանսֆերի համար պայքարին միացել է նաև «Արսենալը»:

Ավելի վաղ նշվում էր, որ Ասենսիոյին ցանկանում են հրավիրել  «Էվերթոնը», «Լիդսն» ու «Լեսթերը»: 

Նշվում է, որ «սերուցքայինների» վինգերը կարող է արժենալ 60 մլն եվրո:

Ներկայում Ասենսիոն գտնվում է Տոկիոյում.  շաբաթ օրը Իսպանիայի հավաքականը օլիմպիական ոսկին վիճարկելու է Բրազիլիայի հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված