Հոդվածներ

Գյունդոգանը խոսել է Մբապեի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
27.07.2023
1790 0

«Բարսելոնայի» նորեկ Իլկայ Գյունդոգանը իր կարծիքն է հայտնել Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ 

«Մենք անհանգստանալու կարիք չունենք։ Որքան շատ լինեն ուժեղ ֆուտբոլիստները Լա Լիգայում, այնքան դիտարժան ու հետաքրքիր կլինի առաջնությունը։ 

Ինձ դուր է գալիս ուժեղագույնների հետ մրցելը։ «Ռեալը» ամեն տարի էլ ուժեղ կազմ է ունեցել, և այս տարին ևս բացառություն չէ։ 

Վերջին տարիների ընթացքում ես շատ եմ մրցել «Ռեալի» դեմ ՉԼ-ում և արդեն սովոր եմ այդ մրցակցությանը։ Լավագույն թիմերի դեմ մրցելը հետաքրքիր է». նշել է Գյուդոգանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված