• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերեսը՝ Կուրտուայի և Միլիատոյի վնասվածքների մասին. «Ռեալում» ոչ ոք երբեք չի հանձնվում»

Հոդվածներ

Պերեսը՝ Կուրտուայի և Միլիատոյի վնասվածքների մասին. «Ռեալում» ոչ ոք երբեք չի հանձնվում»
15.08.2023
2675 0

Օրեր առաջ մարզման ժամանակ ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստացավ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լա Լիգայի այս մրցաշրջանի մեկնարկային տուրի «Աթլետիկի» դեմ կայացած խաղում նույն վնասվածքը ստացավ նաև թիմի պաշտպան Էդեր Միլիտաոն։ Երկու ֆուտբոլիստներն էլ միգուցե բաց թողնեն ամբողջ մրցաշրջանը։ Այդ ընթացքում վիրահատության ենթարկվեց նաև թիմի նորեկ Արդա Գյուլերը, ով մեծ հավանականությամբ բաց կթողնի մոտ երկու ամիս։ 

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին և քաջալերել նրանց։ 

«Մեր ակումբը լեգենդար է իր նշանակալից գործոնների շնորհիվ։ Դրանք օգնում են հաղթահարել ամենաբարդ իրավիճակները։ Կյանքը նույնպես լի է բարդություններով, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց ու կարողանանք հաղթահարել։ Սերնդից սերունդ այդ բնավորությունը ձևավորվել է մեր ֆուտբոլիստների մոտ։ Նրանք, ովքեր կրում են այս մարզաշապիկը, երբեք չեն հանձնվում։ Այս ակումբի գերբը ուժ է տալիս հաղթահարել ցանկացած դժվարություն։

Մենք վստահ ենք, որ Կուրտուան և Միլիտաոն իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ կրկին կլինեն «Ռեալի» հենասյուները։ Սիրելի Էդեր, սիրելի Տիբո, մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել մեր ամբողջ սերն ու ջերմությունը։ Կսպասենք ձեր վերադարձին։ Այստեղ ոչ ոք երբեք չի հանձնվում։

Այս ամենը վերաբերում է նաև Արդա Գյուլերին, ով վիրահատության ենթարկվեց։ Գրկում եմ երեքին էլ մեր երկրպագուների անունից». նշել է Պերեսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված