Հոդվածներ

«Ռեալը» կողմնորոշվել է Անչելոտիին փոխարինողի հարցում
31.03.2024
1176 0

Relevo-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբում կողմնորոշվել են Կարլո Անչելոտիի փոխարինողի հարցում։ Նշվում է, որ 2025 թվականից թիմը գլխավորելու է Խաբի Ալոնսոն։ 

Ուրբաթ օրը Ալոնսոն հայտարարեց, որ ևս մեկ մրցաշրջան մնալու է «Բայերի» ղեկին։ Այդ կերպ նա բացառեց իր տեղափոխությունը «Բավարիա» կամ «Լիվերպուլ»։   

Ամռանը Թոմաս Տուխելն ու Յուրգեն Կլոպը համապատասխանաբար կհեռանան «Բավարիայից» և «Լիվերպուլից»։ Ստացվում է, որ հաջորդ տարի երկու ակումբներն էլ նոր մարզչի կարիք չեն ունենալու, եթե որևէ արտառոց բան տեղի չունենա։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերին «Ռեալը» երկարաձգեց Կարլո Անչելոտիի հետ գործող պայմանագրի ժամկետը մինչ 2025 թվականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված