• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Սևիլիայի» գլխավոր մարզիչը դժգոհ է «Ռեալի» դեմ խաղի մրցավարությունից

Հոդվածներ

«Սևիլիայի» գլխավոր մարզիչը դժգոհ է «Ռեալի» դեմ խաղի մրցավարությունից
22.12.2025
146 0

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Մատիաս Ալմեյդան քննադատել է Իսպանիայի Լա Լիգայի 17-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի (0:2) մրցավարությունը։

Հանդիպման գլխավոր մրցավարն էր Ալեխանդրո Մունիս Ռուիսը: «Սևիլիան» մնացել էր տասը հոգով՝ 68-րդ րոպեին պաշտպան Մարկաոյի ստացած երկրորդ դեղին քարտից հետո, իսկ հանդիպման վերջնամասում Ալմեյդան հեռացվել էր մրցավարի հետ վիճելու համար:

«Ես կրկեսի ծաղրածու չեմ: Ես ֆուտբոլային փորձ ունեմ: Ես տղամարդու փորձ ունեմ: Կարմիր քարտը ինձ վիրավորում է, և ես պարտավոր եմ այդ մասին պատմել, քանի որ կասեն, թե վիրավորել եմ մրցավարին:

Այսօր մրցավարը շատ վատն էր: Շնորհավորում եմ «Ռեալին» հաղթանակի կապակցությամբ, չեմ ասում, թե նրանք օգտվել են դրանից: Բայց ես դեմ եմ նման վատ մրցավարությանը: Ահա թե ինչու ինձ հեռացրին:

Մրցավարն ասաց, թե իրենք հոգնել են նրանից, որ ես անհարգալից եմ խոսում իրենց հետ: Եթե կա անհարգալից վերաբերմունք, եկեք բարձրաձայնենք: Եթե կա կոպտություն, եկեք բարձրաձայնենք: Ես արժեքներ ունեմ», – Ալմեյդայի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Իսպանիայի առաջնության 18 խաղից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 42 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: «Սևիլիան» 17 խաղից հետո ունի 20 միավոր և գտնվում է 10-րդ տեղում:


Ամենակարդացված