Հոդվածներ

Բելինգեմը՝ իր գոլի մասին. «Այդքան էլ լավ չհարվածեցի»
13.08.2023
2224 0

Մադրիդի «Ռեալի» նորեկ Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է իր գոլը Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասը:

«Այդքան էլ լավ չհարվածեցի, սակայն գոլ ստացվեց: Իմ բախտը բերեց: Սա յուրահատուկ նորամուտ էր: Հաղթանակը գլխավորն է: Հիանալի եմ ինձ զգում նոր խաղընկերներիս կողքին: Երկրորդ կեսում ստիպված էի ավելի շատ պայքարել, քանի որ խաղում էինք հակագրոհների մարտավարությամբ: «Ռեալը» կարող էր ավելի շատ գոլ խփել»,- անգլիացուն մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել, գոլի հեղինակ էին դարձել Ռոդրիգոն ու Ջուդ Բելինգեմը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված