Հոդվածներ

Մբապեն արդեն տուն է փնտրում Մադրիդում
06.08.2023
4512 0

Կիլիան Մբապեի մտերիմները ֆուտբոլիստի համար արդեն տուն են փնտրում Մադրիդում, հաղորդում է Marca-ի լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը:

Ֆուտբոլիստի մտերիմներն ուսումնասիրում են ինչպես տուն գնելու, այնպես էլ վարձակալելու տարբերակը, քանի որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը պատրաստվում է տեղափոխվել Մադրիդ:

«Ռեալի» ու ՊՍԺ-ի գործողությունները

«Արքայական ակումբը» շարունակում է հանգիստ հետևել իրադարձությունների զարգացմանը, քանի որ չի ուզում այնպիսի քայլ անել, որը կարող է անհարգալից թվալ:

Չնայած բոլոր շահարկումներին՝ «Ռեալում» վստահ են, որ անում են այն, ինչ հարկավոր է: Մադրիդյան գրանդը չի ցանկանում հիասթափեցնել Մբապեին՝ չնայած նրան, որ ֆրանսիացին «Ռեալում» ակնհայտ ավելի քիչ աշխատավարձ է ստանալու, քան ՊՍԺ-ում:

ՊՍԺ-ն վերջերս Մբապեին նոր պայմանագիր է առաջարկել՝ տրանսֆերային իրավունքի երաշխավորված վաճառքի կետով, որը կարելի է ակտիվացնել 2024 թվականին: Այս առաջարկից նույնպես Մբապեն հրաժարվել է ու հայտնել է, որ նոր պայմանագիր չի կնքելու:

Կիլիանն իրականում հոգնել է այս ամենից ու ցանկանում է հեռանալ, թեպետ դրա մասին չի խոսում:

«Ռեալին» միանալու նրա պատրաստականությունն արտահայտվում է թեկուզ նրանով, որ Մբապեն Սաուդյան Արաբիայից ստացած անհավանական առաջարկից (մոտ 700 մլն եվրո մեկ տարվա համար-խմբ.) հետո հրաժարվեց նույնիսկ բանակցելուց:

«Ռեալն» ուզում է Մբապեին այս տարի

Չնայած նրան, որ ըստ տեղեկությունների՝ «Ռեալը» պատրաստ է մեկ տարի սպասել Մբապեի ժամանմանը, այնուամենայնիվ հստակ է, որ «Արքայական ակումբը» ոչ միայն դեմ չէ Կիլիանի՝ այս տարի ժամանմանը, այլև դա իսպանական գրանդի նպատակներից է: 

Ակնկալվում է, որ Կիլիանի տրանսֆերի համար «Ռեալն» առաջին առաջարկը կանի օգոստոսի 15-ից հետո: 

ՊՍԺ-ն իր հերթին պատրաստվում է Մբապեի հեռանալուն՝ հաշվի առնելով այն, որ ակումբը պայմանավորվել է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում: Այնպիսի տպավորություն է, թե Մբապեն դեռ չհեռացած՝ ֆրանսիական ակումբն արդեն ծախսում է նրա տրանսֆերից ստանալիք գումարը:

Մբապեի ու ՊՍԺ-ի հարաբերությունները ոչ մի կերպ չեն կարգավորվում, ու որքան շուտ փարիզյան թիմը զիջումների գնա, այնքան լավ բոլոր կողմերի համար:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված