Հոդվածներ

Խոսելուն՝ ՄՅՈՒ-ի դեմ խաղի ու շրջադարձ հարվածով իր գոլի մասին
27.07.2023
1453 0

Մադրիդի «Ռեալում» վարձավճարով ելույթ ունեցող Խոսելուն ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը (2-0) և խոսել շրջադարձ հարվածով իր գոլի մասին:

«Հիասթափված էի, որ մինչև այդ չկարողացա գլխի հարվածով գրավել դարպասը, բայց գոհ եմ իմ գոլից ու հաղթանակից: Առաջին անգամ չէր, որ նման հարված էի փորձում, ու լավ ստացվեց: Կատարեցի այն, ինչ մտածում էի վերջին պահին: Գնդակը բավական բարձր էր, անցավ գլխիս վրայով, հարվածեցի ու գրավեցի դարպասը: 

Մարզումների ժամանակ փորձում եմ հնարավորինս լավ գոլեր խփել: Գոհ եմ, որ կարողացա հաղթանակն ապահովող գոլ խփել, ինչը շատ կարևոր է՝ մինչմրցաշրջանի մնացած հատվածում մեր ոգին բարձրացնելու համար: Մենք լավ ելույթ ունեցանք:

Չեմ սիրում խոսել թվերի մասին: Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ ու անեմ այն, ինչ մարզիչն ասի: Հարձակվողը սիրում է գոլեր խփել, դրա համար էլ ես ուրախ եմ: Ամեն ինչ շատ ավելի է հեշտանում, երբ շրջապատված եմ լինում այսպիսի խաղացողներով: Ինձ շատ լավ են ընդունել, ու ես իսկապես շատ լավ եմ հարմարվում»,- ասել է Խոսելուն խաղից հետո:

Խոսելուի գոլի տեսանյութը

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված