Վինիսիուս Ջունիորը խաղընկերների առաջ անձամբ ներողություն է խնդրել։
Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում շատ բուռն արձագանքեց Ալոնսոյի՝ իրեն փոխարինելու որոշմանը և չթաքցրեց իր բարկությունը։
COPE-ի փոխանցմամբ, թիմի վերջին մարզման ժամանակ Վինին հավաքել է խաղընկերներին և ներողություն խնդրել իր պահվածքի համար։
Հանդիպմանը ներկա են եղել միայն ֆուտբոլիստները։ Դեռևս հայտնի չէ, թե կայանալու է արդյո՞ք Վինիսիուսի հանդիպումը Ալոնսոյի հետ, թե՝ ոչ։
Նշվում է, որ թիմակիցները մեծ ուշադրություն չեն դարձրել այդ դրվագին և իրավիճակը չեն բարդացրել։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն