Հոդվածներ

ESPN. Մբապեին չի հետաքրքրում «Ալ Հիլյալի» մեգաառաջարկը
25.07.2023
3441 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին չի հետաքրքրում Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալ» ակումբի մեգաառաջարկը, հաղորդում է հեղինակավոր ESPN-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սաուդյան ակումբը Մբապեի տրանսֆերի համար ՊՍԺ-ին առաջարկել է 300 միլիոն եվրո, իսկ փարիզյան ակումբն ընդունել է առաջարկը: Կիլիան Մբապեին մեկ տարվա համար առաջարկվել է ընդհանուր 776 միլիոն եվրո, ինչպես նաև երաշխիք, որ 2024 թվականին նա կարող է անվճար միանալ Մադրիդի «Ռեալին»:

Կիլիան Մբապեին, սակայն, չի հետաքրքրում այս առաջարկը, ավելին՝ ֆրանսիացու համար գործող տարբերակներն են ՊՍԺ-ում մեկ տարի մնալը կամ այս ամռանը Մադրիդի «Ռեալին» միանալը:

Ֆրանսիական L'Equipe հեղինակավոր պարբերականը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» «Ալ Հիլյալի» առաջարկից հետո հասկացրել են, որ դուրս են գալիս տրանսֆերային պայքարից:

Նույն աղբյուրը հաղորդում է, որ «Ռեալը» շարունակում է չշտապել: «Արքայական ակումբը», հնարավոր է, սպասի մինչև օգոստոսի վերջին շաբաթ և այդ ժամանակ պաշտոնական առաջարկով դիմի ՊՍԺ-ին՝ Մբապեի տրանսֆերի համար վճարելիք գումարի չափը հնարավորինս նվազեցնելու համար:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված