Կիլիան Մբապեն հայտարարել է, որ լավ հարաբերությունների մեջ է Վինիսիուսի հետ։
«Երբ երկու հայտնի ֆուտբոլիստ խաղում են մեկ թիմում, դա օգնում է շատ թերթեր վաճառել։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Վինիսիուսի հետ։ Այս տարի այն ավելի ամուր է դարձել, քանի որ ավելի շատ ենք սկսել միմյանց ճանաչել։ Նա հիանալի ֆուտբոլիստ է և շատ լավ մարդ։
Գիտենք, որ մարդիկ մեր մասին ամեն ինչ խոսում են, բայց մենք ունենք միասնական մեկ նպատակ՝ օգնել «Ռեալի» հաղթել տիտղոսներ։ Կարծում եմ, որ այդ տիտղոսները նվաճելու համար մենք պետք է լինենք լավագույն մարզավիճակում և օգնենք թիմին». հայտարարել է ֆրանսիացին։
Los Merengues, Realmadrid.am