Հոդվածներ

Վալվերդեն չի պատժվի. գործը կարճվել է
25.07.2023
1855 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեին որակազրկում այլևս չի սպառնում, հաղորդում է El Espanol-ը:

Մադրիդի քննչական դատարանը կարճել է «Բաենայի գործ» անունը ստացած վարույթը, քանի որ «Վիլյառեալի» ֆուտբոլիստի ցուցմունքի և «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի տեսախցիկների ձայնագրության մեջ լուրջ անհամապատասխանություն է եղել:

Հիշեցնենք, որ Ալեքս Բաենան Ֆեդե Վալվերդեին մեղադրել էր թիմերի միջև խաղից հետո ստադիոնի ավտոկայանատեղիում իր դեմքին հարվածելու համար:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված