• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ամռանը «Ռեալին» պաշտպան է հարկավոր. Ընտրության 3 լավ տարբերակ «Սերուցքայինների» համար

Հոդվածներ

Ամռանը «Ռեալին» պաշտպան է հարկավոր. Ընտրության 3 լավ տարբերակ «Սերուցքայինների» համար
19.04.2022
4732 0

Marca-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» ամռանը մտադիր է ուժեղացնել թիմի պաշտպանությունը։

Ներկայացնում ենք երեք կենտրոնական պաշտպանների, ովքեր կարող են հայտնվել «Արքայական» ակումբում։ 

Անտոնիո Ռյուդիգեր. Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին անհավատալի լավն էր «Չելսիի» համար։ 

Լավ նորությունը այն է, որ ամռանը Ռյուդիգերը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և կարող է տեղափոխվել «Ռեալ»։ 

Ժյուլ Կունդե. «Սևիլիայի» պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ ակումբներ։ 

Այստեղ կարևոր դեր է խաղում այն, որ Կունդեն հանդես է գալիս Լա Լիգայում, ուստի ունի բավարար փորձ այդ առաջնությունում բարձր մակարդակի վրա հանդես գալու համար։ 

Էմերիկ Լապորտ։ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը ցանկանում է հանդես գալ Իսպանիայում։ Սա կարող է բացել դռները «Ռեալի» համար, որպեսզի անեն հնարավոր ամեն ինչ նրան թիմ հրավիրելու համար։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված