• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» մոտ ամեն ինչ պատրաստ է Մբապեի տրանսֆերը իրականացնելու համար

Հոդվածներ

«Ռեալի» մոտ ամեն ինչ պատրաստ է Մբապեի տրանսֆերը իրականացնելու համար
24.07.2023
3197 0

Շատ շուտով Կիլիան Մբապեն կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ 

ESPN-ի փոխանցմամբ, «Արքայական» ակումբն արդեն իսկ ամեն ինչ պատրաստել է ֆրանսիացու տրանսֆերը իրականացնելու համար։ Ներկա պահին «Ռեալն» ուղղակի սպասում է «ՊՍԺ»-ի կամ անձամբ ֆուտբոլիստի ազդանշանին, որից հետո կսկսի գործել։  Հնարավոր է, որ գործարքը կայանա օգոստոսի սկզբին։ 

«Սերուցքայինները» դեմ չեն ձեռք բերել Մբապեին այս ամռանը, չնայած այն ամենին, որ հաջորդ տարի Կիլիանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Խնդիրն այն է, որ մադրիդյան ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել և հաջորդ տարի չկարողանալ իրականացնել տրանսֆերը։ Մբապեի պարագայում նմանատիպ իրավիճակ արդեն եղել է։   

Մբապեն միշտ էլ հասկացրել է, որ ցանկություն ունի հանդես գալ «Ռեալում», սակայն դեռևս ոչինչ հստակ չէ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված