• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • ՊՍԺ-ն վաճառքի է հանել Մբապեին. նա դուրս է մնացել մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից

Հոդվածներ

ՊՍԺ-ն վաճառքի է հանել Մբապեին. նա դուրս է մնացել մինչմրցաշրջանային պատրաստության հայտացուցակից
21.07.2023
2710 0

ՊՍԺ-ն վաճառքի է հանել հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Որոշումը կայացվել է հուլիսի 21-ի երեկոյան:

Փարիզյան ակումբը վստահ է, որ Մբապեն համաձայնել է 2024 թվականի ամռանն անվճար միանալ Մադրիդի «Ռեալին», դրանով պայմանավորված՝ ակումբը կայացրել է խաղացողի տրանսֆերային իրավունքը վաճառելու որոշում:

Հատկանշական է, որ Կիլիան Մբապեն դուրս է մնացել ֆրանսիական ակումբի՝ Ճապոնիայում կայանալիք մարզական հավաքի հայտացուցակից:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված