• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մակրոնը կրկին համոզում է Մբապեին նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ

Հոդվածներ

Մակրոնը կրկին համոզում է Մբապեին նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ
21.07.2023
1783 0

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ փորձում է համոզել Կիլիան Մբապեին նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ․ 

El Debate-ի փոխանցմամբ, Մակրոնը ցանկանում է, որ Մբապեն մնա ֆրանսիական ակումբում առնվազն մինչ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը։ 

«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին երկամյա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին, իսկ նրա հրաժարագինը կազմելու է 200 մլն եվրո։ 

Անձամբ Մբապեն մտադիր է փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը, երբ ավարտվելու է նրա գործող պայմանագրի ժամկետը։ 

Հիշեցնենք, որ դեռ 2022-ին Մբապեն կարող էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», սակայն արդյունքում նոր պայմանագիր կնքեց «ՊՍԺ»-ի հետ։ Այդ ժամանակ նրա որոշման վրա մեծապես ազդել էր հենց Էմանուել Մակրոնը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված