• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իտուռալդե Գոնսալես. ««Ատլետիկոյի» ֆուտբոլիստը պետք է հեռացվեր» (լուսանկար)

Հոդվածներ

Իտուռալդե Գոնսալես. ««Ատլետիկոյի» ֆուտբոլիստը պետք է հեռացվեր» (լուսանկար)
19.01.2024
2868 0

Նախկին մրցավար Էդուարդո Իտուռալդե Գոնսալեսը կարծում է, որ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը պետք է հեռացվեր Իսպանիայի գավաթի խաղարկության՝ «Ռեալի» դեմ խաղում:

98-րդ րոպեին արգենտինացին կանգնել էր Խոսելուի ոտքին:

«Եթե նա տրորել էր մրցակցի ոտքը, ապա դա կարմիր քարտ էր: Գիլերմո Կուադրա Ֆերնանդեսը սկզբում չսուլեց Կոկեի խախտման ժամանակ, իսկ հետո՝ Դե Պոլի: Նման խախտումների համար առնվազն պետք է զգուշացնել»,- մրցավարի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 2-4 հաշվով պարտվել էր մրցակցին ու դուրս մնացել պայքարից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված