Հոդվածներ

Կուման. «Ռեալը» գերազանց թիմ է՝ փորձառու ֆուտբոլիստներով»
23.10.2020
2006 0

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հարցազրույց է տվել «էլ Կլասիկոյից» առաջ:

«Կարծում եմ՝ երկու թիմն էլ գտնվում է մեծ  ճնշման տակ: Վերջին հանդիպումները բոլորովին նշանակություն չունեն: Միգուցե, «Ռեալի» ֆուտբոլիստներն այդքան էլ լավ չգործեցին վերջին երկու խաղերում, սակայն «Էլ Կլասիկոյին» այլ տրամադրվածությամբ կմոտենան»:

«Ռեալը» գերազանց թիմ է՝ փորձառու ֆուտբոլիստներով, ովքեր լավ գիտեն՝ ինչպես հաղթահարել ճնշումը: Ռամոսը հիանալի կենտրոնական պաշտպան է, ում ներկայությունը միայն վստահություն է տալիս թիմին:

Այնուամենայնիվ, ցանկանում ենք հաղթել ու ցույց տալ, որ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- եզրրափակել է հոլանդացի մարզիչը:

Հիշեցնենք, որ հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված