Հոդվածներ

Կարլոս. «Չեմ կարծում, որ Անչելոտին երկու պայմանագիր ունի կնքած»
17.07.2023
5254 0

«Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կարլոսը խոսել է Կարլո Անչելոտիի՝ Բրազիլիայի հավաքականը գլխավորելու շշուկների մասին։

«Կարլոն արդեն ասել է, որ ամբողջությամբ կենտրոնացած է «Ռեալի» վրա, և չեմ հասկանում, թե ինչու է տարածվում նրա՝ Բրազիլիայի հավաքականի հետ կնքած պայմանագրի լուրը։ Քիչ հավանական է, որ նա  երկու պայմանագիր ունենա կնքած։  

Ես վաղուց գիտեմ Անչելոտիին և չեմ կարծում, որ նա նոր պայմանագիր կնքած լինի, երբ դեռ չի ավարտվել նախորդը։ Ես միշտ աջակցել եմ նրան և շատ եմ ուղևորվել թիմի հետ։ 

Ես շատ եմ խոսել նրա հետ հավաքականի հետ կապված, բայց նա չի ասել, որ պայմանագիր է կնքել կամ պատրաստվում է կնքել։ Զարմացած էի, երբ տեսա այդ նորությունը։ Դա ոչ պրոֆեսիոնալ կլիներ». նշել է Կարլոսը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված