• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Այս պահին չեմ կարողանում ընտրել հիմնական դարպասապահին»

Հոդվածներ

Անչելոտի. «Այս պահին չեմ կարողանում ընտրել հիմնական դարպասապահին»
13.01.2024
1198 0

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ (14.01.2024 23:00):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ամեն բան կարգին է և հանգիստ: Վաղն ամբողջ թիմը կվերականգնվի: Էմոցիաների առումով բան նույնպես կարգին է, քանի որ մենք մոտ ենք մրցաշրջանի առաջին տիտղոսին և կփորձենք հաղթել»:

«Կարվախալի հետ ամեն բան կարգին է: Նա ևս մեկ օր հանգստի կարիք ունի, քանի որ վետերաններն ավելի երկար են վերականգնվում, սակայն կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղին»:

«Ես գիտեմ, թե ով կպաշտպանի դարպասը, սակայն հիմա չեմ ցանկանում հուշումներ անել:

Դարպասապահի հարցով ինչ-որ բան կանեմ (ծիծաղում է): Ես գնահատում եմ ձեր անհանգստությունը, սակայն մի անհանգստացեք, ինչ-որ բան կանեմ: Մենք գնել ենք Կեպային, քանի որ Կուրտուան վնասվածք էր ստացել և նա հիմնական կազմի ֆուտբոլիստ էր նախքան վնասվածք ստանալը, իսկ դրանից հետո իրեն հիանալի դրսևորեց փոխարինողը: Հարցը ոչ թե Կեպան է, այլ փոխարինողի հիանալի խաղը: Այս պահին ես զգում եմ, որ չեմ կարողանում ընտրություն կատարել: Կարևոր է, որ նրանք երկուսն էլ դա հասկանան»:

«Ցանկություն չունեմ ռևանշ վերցնելու՝ նախորդ տարվա եզրափակիչում կրած պարտության համար: Մենք կխաղանք ամբողջ ուժերով, քանի որ դա ակումբի գերբի պահանջն է: Մրցակցին շատ ենք հարգում, ուժեղ թիմ է, սակայն մենք միշտ հաղթանակների քաղց ունենք յուրաքանչյուր խաղում»:

«Տիտղոսների քանակով Զիդանին շրջանցելու մոտիվացիա չունեմ: Տիտղոսները, վերջիվերջո, հաճելի հիշողություններ են, ավելի կարևոր է, որ հաղթանակից հետո մենք աշխատենք հաջորդ հաղթանակի համար: Իմ մտածելակերպը միշտ առաջ նայելն: Վաղը մենք կարող ենք տիտղոս հաղթել, կարող ենք չհաղթել, սակայն չորեքշաբթի մեզ սպասվում է հաջորդ հանդիպումը»:

«Զիդանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, որին ես երբևէ տեսել եմ մարզմանը: Այն ամենն, ինչ նա արել է՝ անհավանական էր: Նա շատ բան է ինձ տվել օգնականի կարգավիճակում, քանի որ լավ գիտեր ակումբը: Նա օգնել է լավացնել ֆրանսերենս և հարմարվել իսպանական մշակույթին: Դա մեծ օգուտ էր»:

«Չավին հիանալի է գլուխ հանում իրավիճակից, չնայած իմ չափ փորձ չունի, քանի որ մի քանի տարի է ինչ մարզում է: Բայց նա հիանալի կարիերա է ունեցել և նրան օգնության է գալիս այն փաստը, որ նա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է: Մարզելը տարբերվում է ֆուտբոլիստի կարիերայից, սակայն որոշ գործոններ օգնում են»:

«Սաուդյան Արաբիայում երկրպագուների սուլոցը չի ազդել Կրոսի վրա: Նա այնքան գիտելիք ունի այս խաղի վերաբերյալ, որ նրա վրա ոչինչ չի կարող ազդել: Ես չեմ քննարկել այդ հարցը, սակայն գիտեմ, որ նա մոտիվացված է և պատրաստ է եզրափակիչին»:

«Նաչոն օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր տեղափոխվում են «Ռեալ Մադրիդ» և տեսնում են պրոֆեսիոնալիզմ, ցանկություն և մոտիվացիա»:

«Մենք հիշում ենք, թե ինչպես վերջացավ այս մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն: Այդ ժամանակ մենք շատ լավ հանդես եկանք, մանավանդ պաշտպանությունում: Մենք այս բոլոր հարցերը հաշվի ենք առնում»:

«Երբ Մենդին լավ մարզավիճակում է, նա աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Հարձակման գծում նա ավելի լավը կարող է դառնալ, նախօրեին գոլ խփեց, սակայն Ֆերլանը լավագույնն է պաշտպանությունում»:


Ամենակարդացված