Հոդվածներ

Մբապեի հայրը խոսել է որդու՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին
08.12.2020
2345 0

Վիլֆրիդ Մբապեն Telefoot-ի հետ զրույցի ընթացքում խոսել է որդու՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության և մարզավիճակի անկման մասին։

«Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին շշուկները չեն կարող ազդել Կիլիանի մարզավիճակի վրա։ Նա հիմա էլ խաղում է հիանալի ակումբի կազմում և շրջապատված է ուժեղ ֆուտբոլիստներով։ 

Նա կենտրոնացած է ներկայի վրա և դա ամենակարևորն է։ Իհարկե, բոլորն են ձգտում խաղալ լեգենդար ակումբների կազմում։ 

Այո՛, ներկա պահին նրա ելույթները այնքան էլ տպավորիչ չեն, սակայն ամեն բան ավելի վատ է ներկայացվում, քան իրականում կա։  Եթե մենք կասկածենք Մբապեի մակարդակի ֆուտբոլիստներին, ապա շատերը կհայտնվեն այդ ցուցակում». ասել է Վիլֆրիդ Մբապեն։ 

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022 թվականի ամռանը, և նոր պայմանագիր չկնքելու դեպքում արդեն գալիք ամռանը նա կարող է հեռանալ փարիզյան ակումբից։ «Ռեալը» նրա տրանսֆերի համար մղվող պայքարում հիմնական հավակնորդներից մեկն է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված