Երեկ Madrid Open-ի շրջանակում Իսպանացի թենիսիստ Կարլոս Ալկարասը 6:2, 7:5 հաշվով առավելության հասավ Գրիգոր Դիմիտրովի նկատմամբ։ Իսպանացի թենիսիստին աջակցելու էին եկել նաև «Ռեալի» մի քանի ֆուտբոլիստներ։
Ռոդրիգոն, Վինիսիուսը, Դանի Սեբալյոսն ու Ֆեդե Վալվերդեն աջակցել են թենիսիստին, իսկ վերջում շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։
«Նրանց տրիբուանյում տեսնելը մեծ պատիվ էր ինձ համար։ Ճիշտ է, մենք ողջունել ենք միմյանց, բայց ես դեռ շարունակում եմ լարվել։ Ես նրանց հաջողություն մաղթեցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղում». նշել է Ալկարասը։
Los Merengues, Realmadrid.am