Հոդվածներ

AS. «Ռեալն» ու Ալֆոնսո Դևիսը համաձայնության են հասել
30.03.2024
977 0

«Ռեալն» ու Ալֆոնսո Դևիսը մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ 

Նշվում է, որ մնացել է համաձայնեցնել մի քանի փոքրիկ դետալներ, սակայն կողմերը վստահ են, որ կկարողանան լեզու գտնել։ 

Մնում է, որ երկու ակումբները՝ «Ռեալը» և «Բավարիան» կարողանան համաձայնության գալ տրանսֆերի վերջնական արժեքի շուրջ։ 

As-ի փոխանցմամբ, «Ռեալը» պատրաստ է 25 մլն եվրո վճարել՝ ևս 5 մլն եվրո ավել վճարելու հնարավորությամբ։ 

Գերմանական ակումբը ցանկանում է տրանսֆերի արդյունքում ստանալ 50 մլն եվրո։ 

Դևիսը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված