• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» Բելինգեմի հետ բանակցելիս կկիրառի «Չուամենիի մարտավարությունը»

Հոդվածներ

«Ռեալը» Բելինգեմի հետ բանակցելիս կկիրառի «Չուամենիի մարտավարությունը»
28.04.2023
2064 0

«Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն առաջվա պես «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակն է: Մադրիդյան ակումբը վերջին 9 ամիսներին աշխատում է տեղափոխության ուղղությամբ:

Բելինգեմի հետ բանակցություններում «Ռեալը» մտադիր է գործել այնպես, ինչպես վարվեց Չուամենիի տրանսֆերային իրավունքը «Մոնակոյից» գնելու պարագայում: Երբ ֆրանսիացին լրջորեն դիտարկում էր «Լիվերպուլ» տեղափոխվելու տարբերակը, մադրիդցիների ներկայացուցիչները տեղափոխվեցին Մոնակո՝ անձամբ զրուցելու նրա հետ:

19-ամյա բրիտանացին ապագայի հարցով դեռ վերջնական որոշում չի կայացրել, այդ պատճառով էլ առաջիկա մի քանի օրերին «Ռեալի» ներկայացուցիչները կժամանեն Գերմանիա՝ նրան համոզելու:

Ռեդնապ («Տոտենհեմի» գլխավոր մարզիչ). «Ես տեղեկություն ունեմ Բելինգեմի շատ մոտ շրջապատից, որ նա ցանկանում է տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:


Ամենակարդացված