Հոդվածներ

Կարամբեուն իր աջակցությունն է հայտնել Զինեդին Զիդանին
04.12.2020
1795 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կրիստիան Կարամբեուն իր աջակցությունն է հայտնել Զինեդին Զիդանին։

Նախկին ֆուտբոլիստի կարծիքով Զիդանը ունի ելքի բանալին, և շատ շուտով հաղթանակները վերադառնալուն են։ 

«Զիդանը հաղթող է, իսկ հաղթողները չեն հանձնվում։ Նա այն մարդն է, ով բազմիցս կարողացել է «Ռեալին» դուրս բերել դժվարին իրավիճակից։ Այս անգամ ևս նա ունի ելքի բանալին։ 

Այժմ նա որոշ խնդիրների առաջ է կանգնել, բայց ես վստահ եմ, որ շուտով նա կտա բոլոր հարցերի պատասխանները՝ հաղթանակներ տանելով խաղադաշտում». ասել է Կարամբեուն։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված