Հոդվածներ

Էդեգորին զարմացրել են «Ռեալից» հեռանալու մասին շշուկները
01.08.2021
1790 0

Gol-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորին զարմացրել են այն շշուկները, ըստ որոնց նա ցանկություն ունի հեռանալ «Ռեալից»։ 

Նշվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ և կարևոր դեր ստանձնել Կարլո Անչելոտիի թիմում։ 

Ըստ շշուկների, Էդեգորը կարող էր վերադառնալ «Արսենալ», որտեղ վարձավճարային հիմունքներով անցկացրել էր նախորդ մրցաշրջանը։  Ամեն դեպքում նորվեգացու ապագան «Ռեալի» ձեռքերում է։ Եթե «Սերուցքայինները» որոշեն թիմում պահել Իսկոյին, ապա չի բացառվում, որ Էդեգորը ևս մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով կանցկացնի այլ ակումբի կազմում։ 

Նախորդ մրցաշրջանում խաղաժամանակի պակասի պատճառով Էդեգորը որոշեց տեղափոխվել «Արսենալ», որտեղ անցկացրած 20 խաղերում դարձավ երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված