• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կրոս. «Վինիսիուսը ապագայում կդառնա աշխարհում լավագույններից մեկը»

Հոդվածներ

Կրոս. «Վինիսիուսը ապագայում կդառնա աշխարհում լավագույններից մեկը»
26.02.2023
1804 0

Թոնի Կրոսը կարծում է, որ Վինիսիուս Ջունիորը դեռ լիովին չի բացահայտել իր պոտենցիալը։ 

«Անկասկած նա կարող է երկար տարիներ լինել «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներից մեկը։ Նա դեռ չի հասել իր լավագույն մակարդակին։ Այն, ինչ նա տալիս է թիմին, արդեն իսկ մեծ բան է, բայց աճելու տեղ դեռ կա։ 

«Լիվերպուլի» դեմ խաղում նրա խփած առաջին գոլը շատ մեծ նշանակություն ուներ։  Նա ամեն ինչ միայնակ արեց ու 2-3 ֆուտբոլիստների մեջ հայտնվելով կարողացավ ճիշտ կողմնորոշվել ու լավ հարված կատարել։ 

Այդ գոլը կյանք վերադարձրեց ողջ թիմին։ Վստահ եմ, որ առաջիկայում նա դառնալու է աշխարհում լավագույններից մեկը». նշել է Կրոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված