Հոդվածներ

Գասպերինին խոսել է «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին
12.03.2021
1798 0

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող դիմակայության մասին։ 

«Երբեմն միայն մրցակցի անունը վախ է առաջացնում։ «Ռեալը» շատ բարձր մակարդակի ակումբ է։ Նրանք ռիսկային են գործում ու կարող են ցանկացած պահի վնասել մեզ։ 

Բայց մենք չենք վախենում ու պահելու ենք մեր անհատական խաղաոճը։ Մտադիր եմ գործել իմ մտահաղացումների համաձայն». ասել է Գասպերինին։ 

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով առավելության էր հասել։ Պատասխան հանդիպումը կայանալու է մարտին 16-ին «Ալֆրեդո ԴԻ Ստեֆանո» մարզադաշտում։

Los Merengues, Realmadrid.am




Ամենակարդացված