Հոդվածներ

Վինիսիուսը հավակնում է դառնալ ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
23.02.2023
1514 0

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից հետո հավակնում են դառնալ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիհադ Մարեզը գոլի հեղինակ դարձավ «Լեյպցիգի» դեմ խաղում։ 

Հական Չալհանոգլուն «Պորտուի» դեմ խաղում հաղթահարել է  11,91 կմ տարածություն, փոխանցումների ճշգրտությունը 72%։

«Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոսանոն գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Այնտրախտի» դեմ խաղում։ 

Իսկ ահա «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ջունիորը իր դուբլի և գոլային փոխանցման շնորհիվ օգնեց իր թիմին խոշոր հաշվով հաղթանակ տանել «Լիվերպուլի» նկատմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված