Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
22.02.2023
2536 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդն» արտագնա խաղում 5-2 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:

1. «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը «Էնֆիլդում» գրավեց «Լիվերպուլի» դարպասը 4 և ավելի անգամ:

2. «Ռեալը» դարձավ եվրագավաթների պատմության երկրորդ ակումբը, որը 5 գոլ է խփում «Լիվերպուլի» դարպասը մեկ խաղում : Նախքան իսպանական ակումբը, դա 1966 թվականին հաջողվել էր «Այաքսին»:

3. «Ռեալ Մադրիդն» իր պատմության մեջ երկրորդ անգամ է Չեմպիոնների լիգայի երկու անընդմեջ խաղում խփում 5 և ավելի գնդակ: Ավելի վաղ ակումբը նման ցուցանիշ գրանցել էր 1998 թվականին:

4. «Ռեալ Մադրիդն» իր պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթներում հաղթեց՝ սկզբում ընդունելով երկու անպատասխան գնդակ:

5. Վինիսիուսը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը երեք Չեմպիոնների լիգայի անընդմեջ խաղում գոլ է խփում (22 տարեկան 224 օրական): Առաջին տեղում Ռաուլն է (22 տարեկան 163 օրական):

6. Վինիսիուսը երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը դուբլի հեղինակ է դառնում «Էնֆիլդում»: Առաջին տեղում Կրույֆն է (19 տարեկան 233 օրական):

7. Վինիսիուսը 5-րդ ֆուտբոլիստն է, որը «Լիվերպուլի» դարպասը 2 գոլ է խփում «Էնֆիլդում»:

8. «Ռեալում» անցկացրած խաղերի թվով Կրոսը հավասարվեց Դի Ստեֆանոյին և դարձավ ակումբի կազմում 6-րդ ամենաշատ հանդիպման մասնակցած արտասահմանցին՝ 396:


Ամենակարդացված