Հոդվածներ

Զիդանն՝ «Ալավեսի» դեմ խաղի և Ազարի վնասվածքի մասին
29.11.2020
2974 0

Լա լիգայի 11-րդ տուրում «Ռեալն» «Ալֆրեդո դի Ստեֆանոյում» պարտվեց «Ալավեսին»: Գրանցվեց 1:2 հաշիվը:

Խաղից անմիջապես հետո մտքերով կիսվել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Արդարացումներ չենք փնտրում. վատ խաղացինք, հատկապես, հանդիպման սկզբում: Ես եմ մարզիչն ու այս պարտությունն իմ մեղքով է. այս հարցում ոչ մի խնդիր չկա, ու պետք չէ այն վերագրել առանձին ֆուտբոլիստների: 

Այս պահին չգիտենք՝ ինչ վիճակում է Ազարը: Հույս ունեմ, որ նրա մոտ մկանային վնասվածք չի լինի»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Movistar-ը:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված