Հոդվածներ

Կարվախալին սպասում են ԱՊԼ-ում
26.01.2023
2212 0

Դանի Կարվախալն իր գիտակցական ողջ կյանքն ու ֆուտբոլային կարիերան անցկացրել է Մադրիդի «Ռեալում»՝ ակումբի հետ նվաճելով հնարավոր բոլոր տիտղոսները։ Այնուամենայնիվ, առաջիկա ամռանը նա կարող է հեռանալ «Ռեալից», քանի որ նրա ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են Անգլիայում։

Կարվախալն, ում պայմանագիրն ակումբի հետ գործում է մինչև 2025 թվականը, դարձել է «Վուլվերհեմփթոնի» տրանսֆերային գլխավոր թիրախը։ Մասնավորապես, Դանիին ձեռք բերելու գաղափարի գլխավոր ջատագովը «Վուլվզի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին է, ով ցանկանում է հաջորդ մրցաշրջանից առաջ ուժեղացնել թիմի կազմը։

Կարվախալը միշտ է հայտարարել, որ իր երազանքներից մեկը օրերից մի օր ԱՊԼ-ում խաղալն է, իսկ իր նախկին մարզչին ու դեռևս «Ռեալի» կանտերայից իր ընկեր Պաբլո Սարաբիային միանալու գաղափարը այնքան էլ վատ տարբերակ չէ նրա համար։ 

«Ռեալն», իր հերթին, այնքան էլ հակված չէ նրան բաց թողնելու մտքին, բայց ինչպես և Կազեմիրոյի դեպքում, ակումբը հաշվի կառնի ֆուտբոլիստի ցանկությունն ու չի խոչընդոտի, եթե նա ցանկանա գնալ նոր մարտահրավերի ետևից։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված